ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների ընթացին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի աշխատանքներին, որի համանախագահներն են հայկական կողմից' ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, եվրոպական կողմից' Լյուկ Դեվինյեն:
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ քննարկումները հաջորդ ամիս' բանակցային գործընթացում առկա հարցերը վերջնական համաձայնեցնելու նպատակով: