ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով, ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, իր ֆեյսբուքյան էջում հաճախակի ուղիղ եթերներով կիսվում է հանրության հետ՝ տեսաձայնագրություններից առաջ, ասենք, ուղղելով սանրվածքը: Օրինակ՝ փոխնախարարն իր էջում նախապես տեղեկացրել էր, որ ուղիղ եթեր է դուրս գալու և ամփոփելու է 2016թթ.-ին իր կողմից իրականացված աշխատանքները՝ տեղադրելով համապատասխան տեսաձայնագրությունը:
Ինչո՞վ է պայմանավորված փոխնախարարի այս նորամուծությունը, և արդյո՞ք դրանով վերջինս փորձում է նվազագույնի հասցնել լրատվամիջոցների հետ իր շփումները՝ ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ Հայկ Հարությունյանը պատասխանեց. «Դա պարզապես շփման նոր ձևաչափ էր, առաջին անգամ փորձեցի, բավականին հաջող ստացվեց»,-ասաց՝ հավելելով, որ դա չի խանգարի լրատվամիջոցների հետ շփման այլ ձևերին:
Փաստորեն, քեմբրիջավարտ երիտասարդ փոխնախարարն արդի լրագրության անդաստաններում իր հետագիծն է թողնում՝ դառնալով նոր թրենդի հեղինակ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Աղավնի Սուքիասյան
Նարեկ Ավանեսյան