Հարավային Կորեայի Samsung ընկերությունը մտադիր է շարունակել Galaxy Note առեւտրանիշի ներքո սմարթֆոնների թողարկումը, նոր մոդելը՝ Note 8-ը, կլինի ավելի անվտանգ եւ ինովացիոն, հայտարարել է ընկերության շարժական հեռախոսների ստորաբաժանման ղեկավար Դոնջին Կոհը:

 

«Ես լավագույն, ավելի անվտանգ եւ նորաստեղծական Note 8 կթողարկեմ»,- ասել է Կոհը Cent պորտալին:

 

Հունվարի 23-ին Samsung-ը ներկայացրել է իր արտադրանքի անվտանգության բարձրացման պլանը: Այսպես, ընկերությունը կատարելագործել է կուտակչային մարտկոցների անվտանգության ստուգման ծրագիրը, բարելավել անվտանգության միջոցները, որոնք կարգավորում են սարքերի յուրաքանչյուր տարրի ստանդարտները, ներառյալ ընդհանուր կառուցվածքը եւ օգտագործվող նյութերը, ինչպես նաեւ ծրագրային ապահովումը:

 

Ավելի վաղ Samsung-ը Galaxy Note 7-ի ինքնաբերական բռնկումների պատճառը պաշտոնապես համարել է կուտակիչների կառուցվածքը եւ թերությունները հավաքման գործընթացում: Samsung-ի ինժներներն անկախ փորձագետների հետ հետազոտել են ավելի քան 200 հազար սարք եւ 30 հազար կուտակիչ, ստուգել են Galaxy Note 7-ի ապարատային եւ ծրագրային բաղադրիչները, հավաքումը եւ առաքումը խանութներ: Ընկերությունը ներողություն է խնդրել գնորդներից, գործարար-գործընկերներից եւ շարժական գործարկուներից՝ խոստանալով սահմանել անվտանգության բազմամակարդակ կանոնակարգ եւ այսուհետեւ թույլ չտալ նման խնդի րների առաջացում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: