«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Եղեգնաձորում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Պարոն Սարգսյան՝ նախկին նախագահ, ճանաչեք Եղեգնաձորի ՀՀ քաղաքացու հաղթանակը, չսպասեք Պուտինի, Օլանդի նամակներին։ Այդ նամակները մենք արխիվ կուղարկենք: Օբամա, Պուտին, ձեզ հարգում ենք, բայց դուք սխալվել եք: Ոչ մի задняя скорость։

Մենք հինգ տարի կծառայենք ձեզ, հինգ տարի հետո պետք է երիտասարդ գա, իսկ այս հինգ տարիներին մենք ծառայելու ենք ժողովրդին, ծառայելու ենք ձեզ, մենք սխալվել ենք, բայց շատ անգամ ենք ճիշտ եղել: Ես ձեզ հուսախաբ չեմ անելու: Ես խոստանում եմ, որ հինգ տարի հետո արտագաղթ չի լինելու: 21 տարի առաջ պատմության ընթացքը դուք փոխեցիք, և ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը խմբագրի այդ պատմությունը»,- ասաց Ր. Հովհաննիսյանը։ Նա նաև նշեց, որ մարտի 1-ին՝ ազգային ողբերգության օրը, կլինեն Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ մարտի 2-ին ինքն ասուլիս կտա:

Վերջում Ր. Հովհաննիսյանը դիմեց Սերժ Սարգսյանին. «Եթե անելիք և ասելիք ունես՝ սպասում եմ, այլևս «եթե»-ներ և «բայց»-եր չկան»։