Այսօր Երևանում կայացավ հայ-իրանական գործարար հանդիպում, որին իրանական կողմից մասնակցում էին Իրանի Իսլամական Հանրապետության «Արազ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում իրանցի գործարար, Ռենա ՍՊԸ-ի տնօրեն Ռեզա Նավեզին հայտնեց, որ Իրանի համար Հայաստանը տնտեսապես ներդրումներ իրականացնելու և շահավետ համագործակցության համար լայն դաշտ է բացում: Իրանցի հաջողակ գործարարը տեղեկացրեց, որ ինքը պատրաստ է «Արազ» ազատ տնտեսական գոտու շրջանակում ներդնել մեկ միլիոն դոլար՝ բիզնես գործունեության ծավալման համար: Ռեզա Նավեզինի խոսքով՝  քանի որ Իրանում հումքը շատ էժան է, իրենք առաջարկում են նաև որպես տնտեսապես շահավետ գործարք՝ դիտարկել հումքն Իրանից Հայաստան բերելու և այստեղ փաթեթավորելու տարբերակը:

 

«Արազ» ազատ տնտեսական գոտին ներդրողներին հնարավորություն է տալիս 70 տոկոս մաքսատուրքերից վճարել ընդամենը 10 տոկոսը: Ստեղծված են նպաստավոր պայմաններ՝ գործարարների հետ շահավետ համագործակցության համար, սակայն հայաստանցի գործարարները չպետք է սպասեն երկար, իրենք պետք է առաջարկներ ներկայացնեն»:

 

Նշենք, որ իրանական կողմի համար Հայաստանը համարվում է որպես ԵՏՄ-բազմամիլիոնանոց շուկա դուրս գալու և իրանա-հայկական արտադրանքն այդ շուկայում լայն սպառման տանելու արդյունավետ տարբերակ:  

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

Աղավնի Սուքիասյան

Նարեկ  Ավանեսյան