Գանձակ գյուղի ձկնավաճառը հարստանալու համար այլ ուղի է ընտրել. ձուկ վաճառելու փոխարեն որոշել է վարձակալած բնակարանի հարևան տներից գողություն անել: Երևանի նորաստեծ թաղամասում տուն է վարձակալել և շենքի 8-րդ հարկում գտնվող իր վարձակալած բնակարանի պատշգամբով մտել հարևանների տուն և գողություն արել:
Հարևան տնից իր բնակարան է տեղափոխել հարևանի լվացքի մեքենան, ժամացույցը և ալեհավաքը: Այնուհետեւ հարմար մեքենա է կանչել գողոնը տեղափոխելու համար, այդ ժամանակ էլ ոստիկանները նրան բերման են ենթարկել:
Առավել մանրամասն՝ Ոստիկանության տեսանյութում.