ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 28-ին' ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և
հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

 

Բքի պատճառով դժվարանցանելի են Արթիկ - Մարալիկ, Եղվարդ - Արագյուղ, Նոր Գեղի - Քարաշաղ ճանապարհահատվածները, Թալինի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի ոլորանները:

 

Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններին բուք է:

 

Բքի, անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք - Ջերմուկ, Բերդ - Ճամբարակ, Արթիկ-Ալագյազ, Բագարան-Երվանդաշատ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:

 

Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի - Նոր Գեղի, Գորիս - Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:

 

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն