Կենտրոն ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի հաղորդավարուհի Անժելա Թովմասյանը նոր հաղորդաշար է պատրաստել:

 

Այն կոչվում է «Հայելին տանը»: Նոր հաղորդաշարի առաջին հաղորդումն արդեն թողարկվել է:

 

Այն Կենտրոն ՀԸ եթերում կլինի ամեն կիրակի:

 

Նշենք, որ «Հայելին տանը» հաղորդաշարը, ի տարբերություն «Հայելու առաջ» հաղորդաշարի, որը հասարակաքաղաքական էր, ավելի շատ ընտանեկան հաղորդաշար է: