ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է խոհապատումների ժողովածու հրատարակելու մասին, որում կանդրադառնա անցած նախագահական ընտրարշավին, տեղեկացնում է BBC-ն:

Գրքի լույսընծայումը պլանավորված է այս տարվա աշնանը: Այն կթողարկի Simon & Schuster հրատարակչական տունը, որն արդեն հրատարակել է նրա նախորդ վեց գրական գործերը:

Ինչպես հայտնել է Associated Press-ը, խոհապատումները համեմված են կին քաղաքական գործչի «սիրելի ասույթներով»: