Այսօր հերթական անգամ կառավարության դիմաց էին հավաքվել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն, ովքեր պահանջում էին պետությունից՝ ոչ միայն մարել իրենց աշխատավարձի պարտքն, այլ՝ վերագործարկել երբեմնի հսկան:

 

Մեզ հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնող նաիրիտցին նշեց, որ իշխանությունները տնտեսությունը տանում են անկման՝ գործարանի վերագործարկման համար չանելով ոչինչ. «Մենք ենք ներդրողներ գտնում, նրանց հետ գնում բանակցությունների, իսկ իշխանությունները ոչինչ չեն անում՝ գործարանը գաղտնի կերպով տանելով սննկացման»:

 

Ըստ բողոքող քաղաքացու՝ իրենք պահանջում են կառավարությունից և իշխանությունից՝ կասեցնել գաղտնի սննկացման գործընթացը և ներդրողների հետ սկսել բանակցել:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութերում.  

 

 Աղավնի Սուքիասյան

Նարեկ Ավանեսյան