Առաջիկայում հինգ ուժեր համագործակցության հուշագիր կստորագրեն։ Այս մասին ասվում է «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում:


«Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ), «Հայոց համազգային շարժում»-ը (ՀՀՇ) և «Միասնություն» համազգային շարժումը կստորագրեն «Ծառուկյան դաշինք»-ի ստեղծման հուշագիր։

 

Այս ուժերը միավորող դաշինքը կղեկավարի ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը: «Ազատության» հետ զրույցում, դաշինքին անդամակցող «Միասնություն» շարժման ղեկավար և քարոզչական հարցերով պատասխանատու Արման Վարդանյանը շեշտեց, թե դաշինքը կրում է Գագիկ Ծառուկյանի անունը, քանի որ սոցհարցումների համաձայն մարդիկ իրենց ապագան հենց Ծառուկյանի հետ են կապում։

 

Մանրամասն` azatutyun.am