«Ես հլը չեմ ճշտել, տեղյակ չեմ: Դուք ոնց-որ ինձնից շուտ եք առաջ ընկնում: Եթե դուք ինձնից շուտ եք իմանում՝ ի՞նչ ասեմ, ես ոչնչից տեղյակ չեմ»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այսպես արտահայտվեց պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հանրության լայն շրջանում հայտնի է «Շմայս» մականվամբ, լսելով Արմավիրում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու վերաբերյալ մեր հարցը:

 

Նշենք, որ Առաքել Մովսիսյանը ՀՀ ԱԺ այն պատգամավորներից է, ով հայտնի է իր ոչ բարեհունչ լեզվամտածողությամբ և նրա յուրաքանչյուր խոսքը դառնում է ծաղրանքի առարկա: 

 

Այս խորհրդարանականը նախընտրում է հանրության, մասնավորապես, լրագրողների հետ չշփվել, իսկ արտահայտած մտքերում գրեթե անպակաս է հայհոյանքն ու վիրավորանքը՝ դիմացինի նկատմամբ:

 

Ըստ «Պառլամենտ մոնիտորինգ»-ի տվյալների՝ Առաքել Մովսիսյանի՝ ՀՀ ԱԺ նիստերի քվեարկության պատկերը հետևյալն է. բացակա՝ 12.84 %, չի քվեարկել` 4.05 %, կողմ՝ 83.11 %: 

Սոնա Հարությունյան