Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը հուշագիր կստորագրեն խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ: Այս մասին Արեգնազ Մանուկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկուշաբթի՝ փետրվարի 13-ին տեղի կունենա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը»: