ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին թույլ չեն տվել Դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել «հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հետ:
«Մեզ կրկին հնարավորություն չտրվեց տեսակցել Արթուր Սարգսյանին կամ տեսնել, թե ինչ պայմաններում են պահում նրան՝ պատճառաբանելով, որ քննիչը տեսակցություններն արգելող որոշում է կայացրել», - այս մասին ասվում է պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված տեսանյութում: