«Մենք մեր քաղաքական գործունեությամբ ամեն ինչ ապացուցել ենք և տեսնենք, թե մյուս դաշինքներն ինչ կկարողանան ապացուցել: Սեյրան Օհանյանի ասած՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին մենք վաղուց ենք խոսել, և կարծում եմ՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների բացակայության երաշխիքը տիրող քաղաքական համակարգն է և մենք ակտիվ պայքարելու ենք քաղբանտարկյալներ չունենալու համար»:

 

Խոսելով նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվող քաղաքական ուժերի հետ իրենց հետագա համագործակցության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ուժերը դեռ պետք է ապացուցեն՝ իրենք ինչի են ընդունակ և որքանով են ընդդիմադիր:

 

Խոսելով առկա կուսակցական տարաձայնությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ դրանք ոչ թե տարաձայնություններ են եղել, այլ՝ քաղաքական փնտրտուքներ:

 

Արամ Զավենի Սարգսյանը եղել ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ համարը և հաշվի առնելով այդ փորձը, մենք ստորագրել ենք համաձայնագիր և սկսելու ենք բանակցություններ՝ մեկ կուսակցություն ստեղծելու ուղղությամբ:

 

Մենք «Ժառանգություն» կուսակցությանը հրավիրել ենք մեր դաշինք այն նույն պայմաններով, ինչ մենք, բայց ցավում եմ, որ նրանք մեր այդ տեսակետները չեն կիսել: 

 

«Ելք» դաշինքի ուժերից որևէ մեկը ՀԱԿ-ի հետ երբեք համագործակցության հարց չի քննարկել և ինձ համար զարմանալի է, որ ՀԱԿ-ը ակնհայտ սուտ տեղեկություններ է հրապարակում, թե մենք բանակցություններ ենք վարել իրենց հետ և տապալել դրանք: 

 

Տեսանյութն՝ ավելի ուշ: