Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «ԵԼՔ» դաշինքը հրապարակեց դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ցուցակի հրապարակումից հետ լրագրողների հետ զրույցում «ԵԼՔ» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ իրենք  այն ուժն են, ում պետք է ձայն տա ժողովուրդը, քանի որ դաշինքի կազմում ընդգրկված ուժերն ապացուցել են, որ գնում են ռեալ իշխանափոխության: 

 

Լրագրողի դիտարկմանն՝ արդյո՞ք իրենք պատրաստ են հետագայում համագործակցել ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ, Սասուն Միքայելյանը նշեց. «Մենք պատրաստ ենք համագործակցության»:

 

Հարցին՝ ինչ կերպ է վերաբերվում Սեյրան Օհանյանի հասցեին հնչող մեղադրանքներին, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանին բանակի բացերի համար մեղադրելն անընդունելի է, քանի որ Սեյրան Օհանյանից բացի՝ կային ավելի բարձր պատասխանատու օղակներ: Ոչ ես եմ սուրբ, ոչ Սեյրան Օհանյանը, բայց նա ինչ կարողացել է՝ արել է բանակի համար»:

 

 Առավել մանրամասն՝ տեսանյութում.