Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում: Գյուղի բնակչուհին արտաքնոցում ծննդաբերել է, եւ երեխան, ըստ կնոջ, ընկել է հորի մեջ։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ջաջուռ համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյանը հայտնեց, որ կինը 34-35 տարեկան է, ունի երեք երեխա և սպասում էր 4-րդին: «Բացառիկ բարոյականության տեր կին է, նման ընտանիքները կարելի է մատների վրա հաշվել: Սոցիալապես ապահովված են, պահում են անասուններ, և այն ընտանիքներից չեն, որոնք կարիքից դրդված՝ ինչ-որ բան են անում: Ըստ իմ տեղեկությունների՝ երեխան ծնվել է հղիության 8-րդ ամսում»:
Հարցին՝ եթե ընտանիքը գտնվում է սոցիալապես ապահով վիճակում և ծննդատուն գնալու խնդիր չէին կարող ունենալ, ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ նա ծննդաբերել է արտաքնոցում և ոչ ծննդատանը, համայքնի ղեկավարը պատասխանեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, իրենք ասում են, որ պատահաբար է եղել, իսկապես, ոչինչ չեմ կարող նշել»: