Այսօր տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը: Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ ՀՎԿ-ն մասնակցելու է ընտրություններին որպես մեկ քաղաքական միավոր, իսկ իրենց ցուցակում ներկայացված է 300 պատգամավորի թեկնածու, որոնցից 166-ն առաջադրվել է ռեյտինգային ցուցակում,  164՝-ը համամասնական ցուցակում:

 

Արթուր Բաղդասարյանը գլխավորում է ցուցակի առաջին հորիզոնականը: 

 

ՀՎԿ առաջնորդն,  ըստ մարզային ընտրատարածքների,  ներկայացրեց իրենց թեկնածուններին՝ նշելով, որ ընտրատեղամասերում առաջադրել են օրենքով նախատեսված քանակի թեկնածուներ:

 

Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ «Քվեարկիր հանուն փոփոխության», «Քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսներով ՀՎԿ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին:

 

Անդրադառնալով ՀՎԿ համագումարի ժամանակ իր թիմակիցների՝ կաշիները քերթելու պատրաստակամությանը, Արթուր Բաղդասարյանը նշեց. «Ես խոսել եմ իմ կուսակիցների հետ, և ասել եմ հայտնի ժողովրդական դարձված: Դահլիճում նստած մարդկանց հետ ես 20 տարվա ճանապարհ եմ անցել, դա ընդամենն իմ զորքին ասված խոսք էր»:

 

Խոսելով Հեղինե Բիշարյանի կողմից աչքեր հանելու ցանկության մասին՝ Բաղդասարյանն այն որակեց որպես ոչ գրավոր էմոցոնիալ ելույթ, որն ուղղված էր՝ իրենց թաղել փորձող քաղաքական ուժերին:

 

Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ իրենք շարունակելու են պայքարը կոռուպցիայի, գանձագողության, անվճար մանկպարտեզների և քաղաքական այլ բարեփոխումների համար, որի համար իրենց պետք է խորհրդարանում մեծամասնություն կազմեն: