Սկսվել է փողի, թաղի տղերքի և քրեական հեղինակությունների մրցավազք: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք սկսել ենք ավելի լավ պատրաստվել: Ընտրություններին նախընտրական շտապի պետ չենք ունենա, այլ կլինի խորհուրդ, որի կազմի մեջ կլինեմ ես, Հեղինեն (Հեղինե Բիշարյան), Կարեն Թումանյանն ու Էդգար Առաքելյանը: Այս մասին  ՀՎԿ ցուցակը հայտարարելիս ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Թե ՀՎԿ-ն համարում իրեն ընդդիմադիր հարցին, Բաղդասարյանը պատասխանեց. «Ընդդիմադիր ենք Սերժ  Սարգսյանին և բոլոր արատավոր երևույթներին: Մեզ համար ընդդիմադիր լինել դեռ չի նշանակում գնալ մեկի գլուխը ջարդել: Մեր հասարակության 99 տոկոսն ընդդիմադիր է և մենք սպասարկում ենք նրանց շահերը»,-նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն ձևական կոալիցիաններ և մեկ կուսակցություն չպետք է ղեկավարի երկիրը: 

 

Եթե հանրապետականը հավաքի քսան տոկոս ձայների քվե, կարո՞ղ եք ասել՝ ընտրությունները կեղծվել են, հարցին Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ո՛չ, չեմ կարող ասել»: 

 

Բաղդասարյանի համոզմամբ՝ գրագետ մարդու համար դժվար է պայքարել օլիգարխի և բիրտ ուժի հետ.«Հիմա մեր կուսակցությունից Էդգար Առաքելյանն առաջադրվել է այն նույն ընտրատեղամասում, որտեղ առաջադրվել է նախկին ԴԱՀԿ Միհրան Պողոսյանը, կարծում եք հե՞շտ է լինելու»: 

 

Արթուր Բաղդասարյանը նաև հավելեց, որ Հանրապետական կուսակցության հետ կգնան համագործակցության միայն մի դեպքում, երբ կունենանք որոշումների վրա ազդելու հնարավորություն: