«Ծառուկյան» դաշինք»-ի ներկայացուցիչները ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին իրենց փաստաթղթերը:

Նրանք ԿԸՀ եկան ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանի գլխավորությամբ:

Դաշինքի առաջին տասնյակում ընդգրկված անձինք են՝ Գագիկ Ծառուկյան, Իշխան Զաքարյան, Նաիրա Զոհրաբյան, Վարդան Բոստանջյան, Միքայել Մելքումյան, Արարատ Զուրաբյան, Տիգրան Ուրիխանյան, Իվետա Տոնոյան, Արգամ Աբրահամյան եւ Վարդեւան Գրիգորյան:

 Րոպեներ առաջ ԿԸՀ ներկայացավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որտեղ ցուցակում ընդգրկված «Էլեկտրիկ Երեւան»

խմբակցության անդամ Վաղինակ Շուշանյանը, ով ԿԸՀ էր ներկայացել ծաղկեփնջով:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կոնյակով եւ քաղրավենիքի տոպրակներով էին եկել ԿԸՀ՝ ներկայացնելու իրենց փաստաթղթերը:

ՀՀԿ ներկայացուցիչ Սեյրան Յուզբաշյանը հրաժարվեց զրուցել ԿԸՀ նախասրահում հավաքված լրագրողների հետ եւ փաստաթղթերը բարձրացրին վեր: