Այսօր՝ ժամը 18:00-ին, լրացավ ԿԸՀ դաշինքների և կուսակցությունների կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցելու նպատակով գրանցման ժամկետը: Փաստացի, արդեն իսկ ուրվագծվել են այն հիմնական ուժերը, որոնք և կպայքարեն ապագա խորհրդարանում իրենց տեղը ապահովելու համար:

Իշխող կուսակցության հետ մեկտեղ հիմնական ֆավորիտ կարելի է համարել նորաստեղծ «Ծառուկյան դաշինքը», որի առանցքը ԲՀԿ-ն ու խարիզմատիկ և մեծ ժողովրդականություն վայելող Գագիկ Ծառուկյանը: «Ծառուկյան դաշինքը» աչքի է ընկնում նրանով, որ իր մեջ կարողացել է մեկտեղել փորձառու քաղաքական գործիչների և երիտասարդ ուժերի, որոնք էլ դառնալու են մեր վաղվա օրվա և ապագայի կերտողները:

Մեր երկրի լավագույն մասնագետները, որոնք ամենալավն են տիրապետում երկրի ֆինանսական, քաղաքական անցուդարձին, կանգնել են այս դաշինքի կողքին և էլ ավելի հզորացրել այն: Դեռևս ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցրած թեզերը, կետ առ կետ շարադրված՝ մեր երկրի և հասարակության համար առանցքային նշանակություն ունեցող հիմնախնդիրների վերհանումը փաստում է այն, որ «Ծառուկյան դաշինքը» չի սահմանափակվելու միայն սխալները և խնդիրը մատնանշելով, այլ նաև՝ ուրվագծելու և առաջարկելու է այդ հիմնահարցերի համակարգային լուծման, հաղթահարման արդյունավետ և գործուն ուղղիները:

Եվ դա է նաև պատճառներից մեկը, որ «Ծառուկյան դաշինքի» համախոհների շարքերը այս օրերին գնալով խտանում են: Հասարակական լայն շրջանակների կողմից ստացված վստահության քվեն թույլ է տալիս ենթադրել, որ նորընտիր խորհրդարանում «Ծառուկյան դաշինքը», առանց ավելորդ խնդիրների, ի վիճակի է ապահովել իր ծանրակշիռ ներկայությունը և աշխատել՝ ի նպաստ մեր երկրի զարգացման:

«Ծառուկյան դաշինքը» ամենաներկայացուցչականն է իր կազմով և թերևս ամենահզորը՝ ծրագրային և գաղափարական ասպեկտով: Արդեն իսկ, պարզ է, որ այս ուժը չի պատրաստվում սահմանափակվել առկա բացթողումների, օրվա խնդիրների քննադատությամբ, այլև՝ ի զորու է ներկայացնել հանրությանը դրանց հաղթահարման ճանապարհները: ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից բարձրաձայնվեցին մի շարք ցավոտ խնդիրներ, որոնք երկար ժամանակ է՝ ինչ իրենց լուծմանն են սպասում: Ծառուկյանի ելույթը ծրագրային էր, հիմնավորված թվերով, միջազգային փորձով: Եվ, կասկած չկա, որ այս քաղաքական գործիչը տիրապետում է մեր երկրի զարգացումը առկախող հիմնախնդիրների լուծման բանաձևերին: