ՀՀԿ ցուցակը բավականին տրամաբանական ցուցակ է, արդյունքները կարտահայտվեն ապրիլին: Այս մասին այսօր ԵԿՄ 11-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ռեյտինգային ցուցակի գնահատականները կտա հանրությունը»,- ասաց նա: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, Բաղդասարյանն ասաց.
«Եթե այդ հայտարարությունն արվեր իր իշխանության տարիներին, ես տրամաբանություն կտեսնեի, բայց երբևիցե նման հայտարարություն չեմ լսել այդ տարիներին: Ի՞նչ է նշանակում. իշխանության ներկայացուցիչն այլևս իշխանության մեջ չէ և հայտնվում են քաղբանտարկյալներ: Ես դա տրամաբանական չեմ համարում»:
Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում: