Այսօր՝ փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 11-րդ համագումարին ներկա էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի առաջադրվել՝ իր ցանկությամբ:
Հարցին՝ արդյո՞ք այլ առաջարկ է ստացել, Խաչատրյանը նախընտրեց չպատասխանել. «Թույլ տվեք չպատասխանել»: Նա ասաց, որ իր մարզում սատարելու է Հանրապետականին:
Իսկ ԼՈւՐԵՐ.com- ի հարցին՝ ինչպիսի՞ ընտրություններ է կանխատեսում՝ արդար, ազատ և թափանցի՞կ, թե՞ հակառակը, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Բայց ե՞րբ չի արդար եղել»:
Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում: