Ես անձամբ չեմ ասել, որ ուզում եմ. նախագահն է որոշել, որ պետք է գրվի՝ գրել է ցուցակով: Այս մասին այսօր ԵԿՄ համագումարից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու մասին: 

 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ընդդիմադիր հայտարարությունների մասին գեներալ Գրիգորյանն ասաց. «Քաղբանտարկյալներ բոլոր ժամանակներում էլ եղել են, մարդիկ, որ ուզել են ռեվոլուցիա անել: Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ են եղել: Իսկ ինքը եթե քաղբանտարկյալների տեղը գիտեր, մի անգամ գոնե արտահայտվեր իր պատասխանատու իշխանության ժամանակ: Էս մի քանի օրվա մե՞ջ են եղել դրանք քաղբանտարկյալներ, թե՞ վաղուց կային: Ինքն իր ասածներին հակասում է: Ես չեմ ուզում ասել: Ես իրեն համարում եմ զինակից ընկեր:

 

Պետական պատասխանատու մարդիկ, երբ փորձում են պետությունից դժգոհել, ես մի քիչ չեմ հասկանում: Այդ մարդիկ պետության գաղտնիքները գիտեն, պետական անվտանգությունը գիտեն, բաց ու լավ կողմերը գիտեն, քննադատությունը հեշտ կլինի»,- մանրամասնեց Մանվել Գրիգորյանը: 

 

Նրա խոսքով՝ նոր հայեր չեն գալու իշխանափոխություն անելու: «Նոր եսիմ ինչեր մի՛ սպասեք՝ ջարդեն, փշրեն իշխանափոխություն անեն: Մեր երկիրը չի էլ դիմանա: Իշխանափոխություն մեր երկրում կլինի նոր սերունդ գալով, պապի տեղը թոռը կգա, որդու տեղը տղան և այլն: Երկրի անվտանգությունը միասնությունից է կախված: Թերություններ կա, ով է ասում՝ չկա: Թող լավերը գան: Հենա գալիս են, վրա-վրա փոխվում են: Ոչ մեկին պապական բան տրված չէ»,- ասաց Գրիգորյանը: