Օքսֆորդի համալսարանն իր 700-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կարող է մասնաճյուղ բացել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: Այդ մասին գրում է Telegraph թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ֆրանսիացի պաշտոնյաներն անցյալ շաբաթ Օքսֆորդ էին ժամանել Փարիզում համալսարանի մասնաճյուղն ստեղծելու առաջարկությամբ: Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ այս մասնաճյուղը կունենա տեղի ուսումնական հաստատության կարգավիճակ եւ այդպիսով՝ կպահպանի ԵՄ-ի կողմից ֆինանսավորումը նույնիսկ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:

Նման առաջարկություններ են ստացել նաեւ բրիտանական մյուս համալսարանները: Համաձայնության դեպքում ուսանողական ավանի շինարարությունը, որը Օքսֆորդը ներկայացնելու է Փարիզում, կարող է սկսվել 2018 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: