Փետրվարի 20-ին թմրամիջոցներ ձեռք բերելու, իրացնելու և պահելու կասկածանքով մայրաքաղաքի Արգիշտի փողոցի թիվ 17 շենքի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ, 38-ամյա Արման Ոսկանյանին, 31-ամյա Յուրի Կեցեմոնյանին, 42-ամյա Ռուստամ Սարգսյանին, 50-ամյա Դալաթ Փարթոևին և ԻԻՀ քաղաքացի, 41-ամյա Աբուլֆազ Չաուշի Հասանին:
Ռուստամ Սարգսյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է կոնֆետի թղթերով փաթեթավորված, մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով, ափիոնի նմանվող, 4 կիլոգրամից ավելի զանգված:
Արման Ոսկանյանի մոտից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, և երեք դեղահաբ, որոնցից մեկը՝ մանրացված:
Ըստ Ոսկանյանի՝ իր մոտից հայտնաբերված դեղահաբերը մեթադոն տեսակի թմրամիջոց են:
Առավել մանրամասն՝ ոստիկանության տեսանյութում.