Twitter-ում տարածում է ստանում Mickey McCauley օգտահաշիվը, որի հեղինակը՝ Ջոն Միգել ՄաքՔոլին, մյուս օգտատերերին առաջարկել է գանգատվել իրենց կյանքից եւ ի պատասխան ստանալ սփոփանքի խոսքեր:
«Այս պղծված աշխարհում ոչ մեծ տհաճություններից գանգատները կարող են թվալ մանր եւ եսասիրական: Բայց ոչ այստեղ, բարեկամ: Պատմիր ինձ քո դառնությունների մասին»,-հայտարարել է նա սոցիալական ցանցում:
Չորս օրվա ընթացքում հավաքելով ավելի քան 1,8 հազար լայք եւ 490 ռեփոստ՝ ՄաքՔոլիի թվիթը գրավել է Twitter-ի բազմաթիվ օգտատերերի ուշադրությունը, որոնք սկսել են նրան պատմել իրենց խնդիրների ու անհաջողությունների մասին:
Շատերը գրել են անհեթեթ իրավիճակների կամ փոքր գժտությունների մասին: «Իմ կատուները չեն հարգում ինձ եւ իմ բնակարանը»,- գանգատվել է նրանցից մեկը:
Իսկ մի քանիսը խոսել են ավելի խորը սոցիալական խնդիրների մասին, որոնց հետ նրանց հարկ Է եղել բախվել: «Հասարակական տրանսպորտում ինձ իրենց տեղը չեն զիջում, եթե ես ազատ հագուստ եմ կրում եւ դրանում չի երեւում իմ կլորացած փորը»,- դժգոհել է lhautala նիկով հղի կինը:
Հրապարակումից երեք օր անց ՄաքՔոլին բաժանորդներին խոստովանել է, որ ֆիզիկապես չի հասցնում պատասխանել բոլորին եւ ներողություն է խնդրում: «Բարեկամներ, ես 49 ժամով ետ եմ մնում ձեր թվիթներից, բայց ջանում եմ պատասխանել յուրաքանչյուրին: Ներողություն, որ ստիպված եք սպասել: Այդ ամենը շատ զիլ է»,-հավելել Է նա: