«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է թիմի պաշտպան Լյուկ Շոուին և նշել, որ ֆուտբոլիստը պետք է շարունակի աշխատել:

«Ներուժի տեսանկյունից՝ ինձ նրա մեջ շատ բան է դուր գալիս, բայց մի բան է ներուժ ունենալը, մեկ այլ բան՝ խաղադաշտում իրենց ցույց տալը: Հենց սա էլ սպասում եմ խաղացողներից: Շոուն պետք  շարունակի աշխատել, ինչպես օրինակ՝ երկար ժամանակ անում էր Մխիթարյանը»,- մարզչի խոսքը մեջբերում է manutd.com-ը:

Նշենք, որ Շոուն ակումբի հետ չի մեկնել «Սենթ Էթյեն»-ի դեմ հանդիպմանը: Խաղը տեղի է ունենալու այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին: