«Դիրքերում» հաղորդման հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանը քիչ առաջ է վերադարձել դիրքերից: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում և հրապարակել լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

 

«Ինչպես ես միշտ ասել եմ նման դեպքերում ինֆորմացիայի հավաստի աղբյուր հանդիսանում է պաշտոնական հաղորդագրությունները... Փառք Աստծո, մեր պաշտոնական աղբյուրները շատ օպերատիվ ներկայացնում են իրավիճակը, սիրելի ընկերներ ես գիշերը վերդարձել եմ դիրքերից և այս պահին Երևանում եմ, հնարավոր է նորից հետ մեկնեմ, մի բան պարզ է որ թշնամին խուճապի մեջ է իրենք իրենց շողքից վախեցած, երեկ մինչև երեկոյան տղերքի հետ էի կազմ պատրաստ ուրախ ժպիտները դեմքներին կանգնած, ոչ մի խուճապի նշույլ անգամ մեր դիրքերում:

 

Հակառակորդի ամեն մի սադրիչ ոտնձգություն խիստ պատժվում է, որպես օրինակ թշնամու մի դիրքի կարճ ֆոտոնկարագրություն: Վիդեո մատերիալից հանված նկարում երևում է հակառակորդի այն դիրքը որից ականկոծվում էր մեր դիքերը:

 

Տղաները ոսկերչական ճշտությամբ մեր ականը «կախեցին» հենց կրակող դիրքի գլխին... Ես ականատես եղա մոտ 20 հարվածի որից 18-ը ճիշտ նշանակետերին, ապրեն մեր հրետանավոր սպաներն ու զինվորները գերազանց աշխատանք:


Հիշեցնեմ սա այ գիշերվա գործողությունը չէ այլ նախորդ երեկոյան թշնամու սանձարձակ հրետանային հարձակումը կասեցնելու պատասխան գործողություններից: Հրամանատարական կազմը, զինվորները պատրաստ են ամեն վայրկյան կատարել իրենց առաջ դրված խնդիրը, մեզ մնում է ավելորդ խուճապ, տշնամու տարածած ապատեղեկատվություն և հեքիաթներ չտարածել...»,- գրել է Զաքարյանը: