25-ամյա Սենիկ Դ.-ն «Օդնոկլասսնիկի»-ում ծանոթացել է 15-ամյա Նելլի Մ.-ի հետ: Վերջիններս հանդիպել են: Սենիկը, տեսնելով Նելլիին, հարցրել է նրա տարիքը և տեղեկացել, որ նա 15 տարեկան է: Նրանք զրուցել են, ապա պայմանավորվել մի քանի օր անց կրկին հանդիպել: Պայմանավորված օրը և ժամին Սենիկն իր «Օպել»-ով եկել և հանդիպել է Նելլիին, վերջինս նստել է նրա ավտոմեքենան և միասին երթևեկել են դեպի Երևանի ուղղությամբ: Արմավիր քաղաքի ապակե տարաների գործարանի մոտ Սենիկը կայանել է մեքենան, ստուգել վառելիքի քանակը, ապա նստել է մեքենայի հետնամասին նստած Նելլիի կողքին: Դրանից հետո Սենիկը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս Նելլիի հետ: Այնուհետև Սենիկը Նելլիին իր ավտոմեքենայով տարել է Արմավիր քաղաքի ավտոկայան և ճանապարհել է տուն:

 

Դրանից մի քանի օր անց՝ 4 տարբեր օրերի, Սենիկն անչափահաս Նելլի հետ Արմավիրի մարզի Բաղրամյան-Էջմիածին ավտոճանապարհի տարբեր վայրերում իր ավտոմեքենայի սրահում պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն:

 

Վերջին անգամ, երբ Սենիկն աղջկան ճանապարհել է տուն, Նելլին տուն չի վերադարձել և նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի է եղել, վերջինիս հայրը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել դստեր կորելու վերաբերյալ: Բաժնում Նելլին բացատրություն է տվել, որ տանից բացակայելու ընթացքում գտնվել է Երևանում Սենիկի հետ և նրա հետ մի քանի անգամ ունեցել է սեռական հարաբերություն:

 

Սենիկն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և խոստովանական ցուցմունք տվել:
Նելլին դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել՝ ասելով, թե Սենիկն առաջին անգամ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել բռնի կերպով: Մնացած երեք անգամներն էլ ինքը համաձայնվել է, քանի որ Սենիկն իրեն սպառնացել է, իսկ ինքն էլ դրանից վախեցել է:

 

Այնուհետև Նելլին դատաքննության ընթացքում դատարանին հայտնել է և պնդել, որ Սենիկի դեմ նմանօրինակ տված ցուցմունքները սուտ են, ինքը սիրում է Սենիկին և բոլոր 4 անգամներն էլ նրա հետ սեռական հարաբերություններ է ունեցել իր կամքով, փոխադարձ համաձայնությամբ: Սակայն ճառի ժամանակ Նելլին բողոքել է Սենիկի դեմ և ցանկացել, որ իր արարքների համար պատիժ կրի:

 

Նելլի մայր՝ Լուսինեն պատմել է, որ դուստրն ունի կամակոր բնավորություն, անում է ինչ ուզում է, երկար ժամանակով բացակայում է տանից:

 

Նելլիի հայրը՝ Համլետը, ցուցմունքում նշել է, որ եղել են դեպքեր, երբ դուստրն առանց տեղյակ պահելու բացակայել է տանից և ոստիկանության աշխատողների օգնությամբ նրան գտել են Երևանում:

 

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Նելլիի կուսաթաղանթի ամբողջությունը խախտված է, որի կապակցությամբ էլ խախտման վաղեմությունը որոշել հնարավոր չի եղել:

 

Սենիկը ճանաչվել է մեղավոր և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: