«Ջավադյանի եւ իր հովանավորյալների գործողությունների դեմ իմ բողոքը եւս ուղարկվեց ՀՀ Գլխավոր դատախազություն։
Հայաստանում մի քիչ դժվար է լինելու Ջավադյանին պատասխանատվության ենթարկելը, հաշվի առնելով իր կապերը առանձնապես քննչական կոմիտեի ղեկավարության հետ, պետական այլ մարմինների հետ։
Սակայն Եվրադատարանում դժվար է լինելու Ջավադյանի համար ծանոթ գտնելը։
Տոներն են մոտենում, տոներն են մոտենում»։
Գրառումը՝ Սամվել Սահակյանի ֆեյսբուքյան էջից:
Այս խնդրի վերաբերյալ առաջարկում ենք կարդալ մեր նախորդ հրապարակումները՝ ԿԲ-ի «ռեկետի» հետքերով. տեսաձայնագրությունները մասնավոր անձանց տրամադրելու հարցով' զավեշտալի պատասխան են տվել:
Արթուր Ջավադյանը փորձում է բողոքող քաղաքացուն թույլ չտալ շփվել ԶԼՄ-ների հետ (լուսանկար):
Ջավադյանը՝ խոսքի ազատության դեմ: