Գերմանիայի Volkswagen մակնիշը կներկայացնի Arteon նոր մոդելը: Ավտոմոբիլի համաշխարհային պրեմիերան կկայանա Ժնեւի միջազգային ավտոսալոնի շրջանկաներում: Այս մասին «Լենտա.ռու»-ին պատմել է ընկերության մամուլի ծառաության ներկայացուցիչը:
Gran Turismo դասի նոր ավտոմոբիլը՝ ավանգարդային դիզայնով, հանդերձված է վարորդի օգնության նորագույն համակարգերով, որոնք ավելի վաղ ներկայացված չԷին այս դասում: Այս մոդելը, մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ կդառնա ամենահեղափոխական ավտոմոբիլներից մեկն իր սեգմենտում:
Նոր Volkswagen Arteon-ի ամենացայտուն առանձնահատկություններից մեկն է դարձել ավտոմոբիլի առջեւի մասի դիզայնը. լուսադիոդային LED-ցոլալապտերները եւ ցերեկային ընթացային լույսերը ներդաշնակորեն զուգորդվում են ռադիատորի վանդակի քրոմապատ հորիզոնական տարրերի եւ կապոտի հետ: