Մարտի 11-ին, ժամը 04:19-ին քաղաքացի Պինգոլթյանից ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ ձորում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ջրվեժ գյուղից դեպի Սովետաշենի ավտոճանապարհի մոտակայքում (գազալցակայանի մոտակայք)՝ ձորում, այրվում է Opel Astra մակնիշի 34 VN 557 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:59-ին, մարվել՝ 05:05-ին:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: