Չինաստանը 2016 թվականին մեծացրել է արդյունաբերական ռոբոտների արտադրությունը 34,3 տոկոսով՝ 2015-ի համեմատ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արդյունաբերական և տեղեկատվայնացման հարցերով փոխնախարար Սին Գոբինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
Նրա խոսքով՝ 2016 թվականին Չինաստանում արտադրած արդյունաբերական ռոբոտների թիվը հասել է 72.4 հազար միավորի։ Արտադրության ծավալն օրեցօր մեծանում է։
Ոլորտի հետագա զարգացման համար նա անհրաժեշտ է համարել արտադրական բազայի հետագա ամրապնդումը, նոր և ավանդական արդյունաբերական ոլորտներում ռոբոտների կիրառության ընդլայնումը։