«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հերթական կանգառն այս անգամ Վարդենիս քաղաքում էր: Հավաքված հոծ բազմությունը ԲՀԿ նախագահին դիմավորեց մեծ ոգևորությամբ: Գագիկ Ծառուկյանը լսեց հավաքված քաղաքացիների խնդիրները և վստահեցրեց՝ ժողովրդի հավատն ու վստահությունը պահպանելու է մինչև վերջ. «Ձեռքերս ծալած չեմ կարող նստել, որովհետև տեսնում եմ՝ բոլորի վիճակը ծանր է, օր օրի ավելի է վատանում վիճակը, տնտեսական ճգնաժամը կանգ չի առնում, ուստի, քայլ պետք է անել»,-հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: 

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ իրավիճակը փոխելու համար, սակայն, համակարգը փոխելու անհրաժեշտություն կա. «Պետք է համակարգ փոխել, պետք է մենք հնարավորություն ունենանք օրենք փոխելու: Պետք է գումարներ տրամադրել աշխատատեղերի բացման համար»,-վստահեցրեց ԲՀԿ առաջնորդը՝ հավելելով, որ բոլոր խնդիրներն էլ իրենց լուծումն ունեն: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում