ԵԼՔ դաշինքն իր քարոզարշավն է իրականացնում թիվ 3 ընտրատարածքում՝ Մալաթիա-Սեբաստիայում: 

ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն իր երթ-քարոզարշավի ժամանակ դիմելով հայրենակիցներին՝ ասաց. «Սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք մերժել լռության ուխտավորներին և ձևավորել այնպիսի խորհրդարան, որը կխոսի ժողովրդի կարիքների և նպատակների մասին»:

Նա նշեց՝ ելք կա և հայրենակիցները կարող են օգտվել այդ հնարավորությունից՝ ընտրատեղամասեր գնալով և ընտրելով Էդմոն Մարուքյանին, Նիկոլ Փաշինյանին, Արամ Զ. Սարգսյանին: