«Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քաղաքացին պետք է մշտապես կապի մեջ լինի իր պատգամավորի հետ։ Պատգամավորը կամ թեկնածուն էլ իր հերթին պետք է նույն սկզբունքով կապ պահի քաղաքացու հետ։
Դա հասարակության խնդիրներին ծանոթանալու և հասցեական մոտեցում ցույց տալու անհերքելի տարբերակ է։
Աննորմալ է, երբ թեկնածուն դառնում է պատգամավոր, 5 տարի ընտրողը նրա երեսը չի տեսնում, բայց 5 տարի անց վերջինս կրկին հավակնում է պատգամավորական մանդատին։ Մշտապես կապի մեջ եմ եղել քաղաքացիների հետ, թե՛ միջանձնյա շփումների, թե՛ բակային հանդիպումների, թե՛ սոցիալական ցանցի միջոցով։
Այժմ նախաձեռնել ենք նոր գործընթաց, որի շրջանակներում քաղաքացի-պատգամավոր շփումը դառնալու է ավելի սերտ, ավելի բովանդակալից և կառուցողական 4-րդ ընտրատարածքում (Էրեբունի, Կենտրոն, Նորք Մարաշ, Նուբարաշեն), որտեղ տարածքային ցուցակով «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրվել եմ պատգամավորի թեկնածու։ Քաղաքացիներին են տրամադրվելու իմ անձնական այցեքարտերը' հետադարձ կոնտակտայի տվյալներով, որով ավելի կամրապնդվի ժողովուրդ-պատգամավոր կապը։
Գործարկվել է Enfiajyan.am կայքը, որտեղ ինտերակտիվորեն տեղադրվելու են բոլոր նորությունները, հետադարձ հասցե, որի միջոցով քաղաքացին կարող է անձամբ մոտենալ, ներկայացնել խնդիրը։
Գործելու է շուրջօրյա 096-334-334 հեռախոսահամար, որն արտակարգ ռեժիմով է աշխատելու, և իմ գրասենյակի պատասխանատուները արձագանքելու են յուրաքանչյուր հեռախոսազանգի' լինի դա խորհրդատվական, օժանդակության, թե ահազանգի բովանդակությամբ։
Տարիներ շարունակ աշխատում եմ այս սկզբունքով, որը կարծում եմ ամենաարդյունավետն է։
Մենք պետք է հասնենք քաղաքական նոր մշակույթի, որտեղ քաղաքացին պետք է լինի ուշադրության կենտրոնում, իսկ դա անտեսող քաղաքական ցանկացած գործիչ'դատապարտված ձախողման։
Եկել է փոխելու և կառուցելու ժամանակը»: