Տարիներ առաջ Հայաստանում մեծ ճանաչում վայելած H.A.Y.Q. խմբի նախկին անդամներից մեկը՝ Հրանտ Հովսեփյանը, մասնակցել է ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսում ենք և ցույց տալիս» հաղորդմանը, որի շրջանակում հանդիպել է իր կենսաբանական մորը՝ լիտվացի Ելենա Իսենգելին:
Կինը պատմել է որդու ծնվելու պատմությունն ու ներկայացրել պատճառները, որոնցից ելնելով՝ ծննդատանը լքել է երեխային:
Իսենգելը պատմել է, որ Հրանտի հորը հանդիպել է Մինսկում սովորելու ժամանակ՝ 18 տարեկանում: Նա ծնունդով Անգոլայից էր ու միանգամից գրավել է շիկահեր լիտվացի աղջկան: Արդյունքում ծնվել է տղան, որից մայրը հետագայում հրաժարվել է միայն նրա սևամորթ լինելու պատճառով:
Հայտնի է, որ հետագայում տղային որդեգրել է հայուհի Լարիսա Հովսեփյանը, որը Հրանտին տեղափոխել է Երևան:
Այժմ Իսենգելը մոտ 30 տարի անց որոշել է գտնել իր առաջնեկին: