Estee Lauder կոսմետիկական մակնիշը ներկայացրել Advanced Night Repair յուղի հիմքի վրա պատրաստված նոր ունիվերսալ վերականգնող դիմակ: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի տեղեկագիրը:
Ամեն երեկո որպես մաշկի խնամքի եզրափակիչ փուլ օգտագործելիս, դիմակը մաշկին տալիս է երիտասարդական փայլ եւ առողջ տեսք:
Estee Lauder ընկերությունը 1946 թվականին հիմնադրվել է ԱՄՆ-ում՝ Էսթե Լաուդերի եւ նրա ամուսնու՝ Ջոզեֆ Լաուդերի կողմից:
Ընկերությունը պարֆյումերիա եւ կոսմետիկա է արտադրում կանանց եւ տղամարդկանց համար: 1968 թվականին ընկերությունը գործարկել է Clinique բրենդը, որը մասնագիտանում է հիպոալերգեն միջոցների բնագավառում:
Ներկայում Estee Lauder-ին են պատկանում M.A.C, Aveda, Darphin եւ այլ բրենդներ: