Այսօր Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզմանը մասնակցեցին 22 ֆուտբոլիստներ։ Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց թողեց մարզումը վնասվածքի պատճառով։ Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները աշխատեցին հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի և երկուսը երկուսի դեմ խաղի վրա։ Դրանից հետո մշակվեցին ստանդարտ իրավիճակների խաղարկումներ, իսկ մարզումն ավարտվեց երկկողմանի խաղով։
Հենրիխ Մխիթարյանը, երեկ միանալով Հայաստանի ազգային հավաքականին, այսօր նույնպես մասնակցել է մարզմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: