Մարտի 21 ին Կենտրոնական բանկն իր կայքում հրապարակեց, որ թիվ 9 ԲԳ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:
Հիշեցնենք, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այս կազմակերպության ղեկավարներին տրամադրել էր քաղաքացի Սամվել Սահակյանի անձնական տվյալները, առանց որևէ զգուշացման:
Թե ինչ նպատակ էր հետապնդում ԿԲ այս գործելաոճը և թե ինչու որոշվեց ուժը կորցրած ճանաչել «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Սահակյանն այսպես մեկնաբանեց.
«Այս քայլով Ջավադյանը փորձում է 2 նապաստակ միանգամից խփել»։
Սահակյանի խոսքով՝ բնական է, որ մի օր Երկրի վարչապետը կանչելու էր Ջավադյանին ու հարցներ, թե ի՞նչ ռեկետ է իրականացնում և ինչո՞ւ է Կենտրոնական Բանկի ներքին ինֆորմացիան տրամադրում կրիմինալին։ Որպեսզի Ջավադյանի պատասխանը լինի հավատ ներշնչող, նա հետ է կանչում կռվան հանդիսացող կազմակերպության լիցենզիան։
«Բացի այդ, ետ կանչելով լիցենզիան, Ջավադյանը փորձում է շրջանցել այն փաստը, որ իր մտերիմներին՝ Սփյուռքի նախարարի զարմիկին և մյուսներին փորձ է արել ՖԻԿՕ-ի խորհրդի օրինական անդամ ներկայացնել կամ տնօրեն, չնայած, որ նրանք այդպիսիք չէին հանդիսանում։ Այսինքն՝ սեփական անձի համար ստեղծում է անվտանգության երաշխիք։
Անդրադառնալով 2-րդ հանգամանքին, նշեմ՝ եթե մինչ այս Ֆինանսական կառույցից գումարներ ապօրինի դուրս բերելու համար վերահսկող մարմին էր հանդիսանում նաև ԿԲ-ն, ապա այժմ կազմակերպությունից գումարները կարելի է հանել՝ առանց վերին օղակներին հարվածի տակ դնելու»,- ասաց Սահակյանը։
Առաջարկում ենք կարդալ նաև՝ ԿԲ-ի «ռեկետի» հետքերով. տեսաձայնագրությունները մասնավոր անձանց տրամադրելու հարցով' զավեշտալի պատասխան են տվել: