Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մարտի 24-ին ավտովթարի է ենթարկվել «Ելք» դաշինքի ղեկավարների մեքենան:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դաշինքի մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը, մեքենայում եղել են Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, դաշինքի այլ ներկայացուցիչներ, իսկ ղեկին եղել է Մարուքյանի վարորդը: Ավտովթարից ոչ ոք չի տուժել, միայն վնասվել է մեքենայի դիմացի հատվածը:

Վթարի ենթարկվածը Մարուքյանի անձնական մեքենան է:

«Ելք» դաշինքի անդամները մարտի 23-ին ևս վթարի էին ենթարկվել Մարտունիից Վարդենիս տանող ճանապարհին, երբ ղեկին Նիկոլ Փաշինյանն էր: