Երևանում՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում, տեղի է ունեցել մշակույթի ոլորտի 57 հասարակական կազմակերպությունների հանդիպումը ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են պետական հոգածություն պահանջող խնդիրներն ու անելիքները:

 

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել մշակութային ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Առկա խնդիրների և հետագա անելիքների առնչությամբ ելույթ է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

 

Ներկայացվել են Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում մշակույթի ոլորտին վերաբերող դրույթները:

 

Ելնելով մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գործում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջարկվող իրատեսական ծրագրերից ու որդեգրած քաղաքականությունից՝ հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջարկել են ընդունել հայտարարություն՝ 2017թ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկելու Հայաստանի հանրապետական կուսակցության ու նրա թեկնածուների օգտին:

 

Առաջարկված հայտարարությունն ընդունվել է հանդիպմանը ներկա 57 հասարակական կազմակերպությունների կողմից: