Մարտի 27-ին, ժամը 16:08-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Ներքին ճամբարակում տուն է այրվում:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա․ Խաչատրյան փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 17:35-ին։ Այրվել են մոտ 50 հակ պահեստավորված անասնակեր, տանիքի փայտյա կառուցատարեր և ազբոշիֆեր՝ մոտ 10 քմ, մոտակայքում կայանված «GAZ 53» մակնիշի չշահագործվող բենզատարի հետևի անվադողերը և սրահը, սատկել է 1 կով: