Ազատության հրապարակում՝ պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ելույթ ունեցավ արտաշատցի Մայիս Միքայելյանը, ով նշեց, որ այսօր մենք եկել ենք այստեղ, որ ասենք, որ մենք արժանի ենք մեր նախնիներին. «Ինչու՞ հայերը չեն կարող միավորվել իրար ու ստեղծել այն երկիրը, որտեղ մարդը կարող է արժանավայել ապրել»:
Նա մեջբերեց Ջորջ Վաշինգտոնի խոսքը՝ հնարավոր է քչերին խաբել երկար ժամանակ, շատերին կարճ ժամանակով, ապա հավելեց, որ ժողովրդին խաբել հնարավոր չի. «Մենք պետք է տեր կանգնենք մեր արժանապատվությանը: Ամբողջ աշխարհում հայերը ապրում են արժանապատիվ, իսկ իրենց հայրենիքում ապրում են կռացած: Ամեն անգամ կեղծում են ընտրություների արդյունքները ու ասում, որ հաջորդ անգամ կհասնեք ձեր նպատակին: