«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը վստահ է, որ մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբին կտանի չեմպիոնության: Ֆուտբոլիստի խոսքերով մանչեսթերյան թիմի այս կազմը ունակ է հաջողության հասնելու:

«Մոուրինյուն ակումբը գլխավորեց այս տարի` ձեռք բերելով 4 ֆուտբոլիստի: Սակայն վեց ամիսը շատ քիչ է հաջողության հասնող թիմ ստեղծելու համար:

Ժոզեն տարբեր երկրներում հաղթել է, այնպես որ գիտի, թե ինչ է անում: Այս կազմը ոչ-ոքի-ները հաղթանակի վերածելու ներուժ ունի: Երբ դա տեղի ունենա մանկունիացիները կսկսեն պայքարել տիտղոսի համար»,- նշել էր Վիդիչը: