Երևանի 6/01 ընտրական տեղամասում քվեարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն մեր պետության. «Հայ ժողովրդի համար ամենակարեւոր գործոնը պետությունն է: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ բավականին երկար ժամանակ ինքը պետականություն չի ունեցել: Այսօր այն հայը, որն այդ ճանապարհով է գնում, կարծում եմ նաեւ մտածում է իր երեխաների եւ իր ապագայի մասին: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, կարծում եմ՝ ոչ թե մի քանի մարդիկ են մտածում երկրի, ժողովրդի մասին, այլ ժողովրդից սկսած՝ Ազգային Ժողով, նաեւ Կառավարություն, միասնական կարողանում են ինչ-որ բան մտածել: Մասնավորապես, այս անգամ շատ կարեւոր է, որ ժողովուրդը ցանկացած դեպքում կարող է իր առաջարկությունները ներկայացնել»,- ասաց նա:
Նշենք, որ մատնահետքը ճանաչող սարքը ոչ մի կերպ չէր ճանաչում Գալուստ Սահակյանի մատնահետքը: Մի քանի անգամ աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերը փորձարկելուց հետո վերջապես սարքը «տեղի տվեց»:
Իսկ երբ արդեն քվեախցիկին պետք է մոտենար, քվեարկել պատրաստվող քաղաքացիներից ոչ ոք իր տեղը չզիջեց Ազգային Ժողովի նախագահին և վերջինս ստիպված եղավ բավականին երկար ժամանակ հերթ կանգնել:
Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի.