9/57 ընտրատեղամասում Հակոբ Բեգլարյանի կողմնակիցները շարունակում են անօրինական գործողությունները:

 

Քիչ առաջ NewsBook-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրատեղամասից քիչ հեռու տեղակայված Բեգլարյանի շտաբի անդամները մոտենում ընտրատեղմասին և ընտրակաշառք բաժանում:

 

Երբ լրագրողը սկսել է նկարել, շտաբին հարող տարածքում ընտրակաշառք ստացող կանայք փախչել են, այնուհետ քարեր նետել մեր լրագրողի ուղղությամբ: Եվ այդ պահին, երբ լրագրողը փորձել է պաշտպանվել, անջատվել է տեսախցիկը և չի հասցրել արձանագրել տեղի ունեցածը:

 

«Էս Նորագյուղն ա, մենք քեզ նիզակով էլ կխփենք»,- սպառնացել են NewsBook-ի լրագրողին:

 

Նշենք, որ ավելի վաղ մեր տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են Բեգլարյանի կողմնակիցները գրիչներ բաժանում քվեարկողներին: