Թիվ 12 ընտրատարածքը, որն ընդգրկում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, ըստ ԿԸՀ վերջնական տվյալների, ունի հետևյալ պատկերը.

ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հավաքել է 21.823 ձայն, նրան հաջորդում է ՀՀԿ-ական մյուս ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանը՝ 17.563 ձայնով: Եռյակը եզրափակում է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Մերուժան Սիմոնյանը՝ 8168 ձայնով: Նույն դաշինքի մեկ այլ ռեյտինգային թեկնածու՝ Դավիթ Հարությունյանը, հավաքել է մեծ թվով ձայներ՝ 4696, որոշ տեղամասերում առաջ անցնելով ՀՀԿ-ական թեկնածուներից: