Ղրղզստանի հատուկ ծառայությունները հավաստում են, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության հավանական կատարողը ծնունդով Ղրղզստանից է, Ռուսաստանի քաղաքացի:
«Հավանական է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողություն կատարողը ծնունդով Ղրղզստանից է, իսկ այժմ՝ Ռուսաստանի քաղաքացի»,- ապրիլի 4-ին «Ինտերֆաքս»-ին հայտարարել է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռախատ Սուլեյմանովը:
Նա հավելել է, որ «Ղրղզստանի հատուկ ծառայությունները Սանկտ Պետերբուրգում պատահածի կապակցությամբ կապի մեջ են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ»: